22:06 27 հուլիսի, 2013Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության երրորդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնեց Պոլտավայի «Վորսկլային»:
Դոնեցկի թիմին հաղթանակ պարգեւեցին բրազիլացի հարձակվող Դանիլո Սոուզայի եւ իռլանդացի պաշտպան Դարեն Օ՛Դի դիպուկ հարվածները: Ուկրաինացի պաշտպան Վադիմ Սապայի խփած գոլը ոչնչով չօգնեց «Վորսկլային»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Ուկրաինայի առաջնություն. երրորդ տուր
«Վորսկլա» - «Մետալուրգ Դ.»՝ 1:2
Վադիմ Սապայ, 88 – Դանիլո Սոուզա, 32, Դարեն Օ՛Դի, 49
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.