01:45  ,  14 ապրիլի, 2012

Չավի. Մեսին կդառնա պատմության մեծագույն ֆուտբոլիստը

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Հերնանդեսը կարծում է, որ իր խաղընկեր Լիոնել Մեսին կարող է դառնալ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

«Եթե Լեոն շարունակի աշխատաել այնպես, ինչպես հիմա, նա ունի բոլոր նախադրյալները պատմության մեծագույն ֆուտբոլիստ դառնալու համար: Ես հպարտ եմ, որ խաղացել եւ խաղում եմ «Բարսելոնայում»: Դրա շնորհիվ հնարավորություն եմ ունեցել խաղալ եւ շփվել շատ բարձրակարգ ֆուտբոլիստների հետ, աշխատել տաղանդավոր մարզիչների գլխավորությամբ: Ես միշտ երազել եմ նույն ակումբում հանդես գալ Զիդանի ու Ռոնալդոյի հետ եւ մարզվել Յոհան Կրույֆի գլխավորած թիմում: Ես լսել եմ, որ Կրույֆը միշտ օգտակար եւ խելացի մտքեր է արտահայտում»,- Չավիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

32-ամյա Չավին «Բարսելոնայի» մանկապատանեկան դպրոցի սան է: Առաջիկայում կիսապաշտպանը կարող է իր 700-րդ հանդիպումն անցկացնել կատալոնական ակումբի կազմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում