23:15  ,  20 հուլիսի, 2013

«Արարատը» հաղթել է սերբական ակումբին

Սերբիայում հավաք անցկացնող Երեւանի «Արարատը» հուլիսի 20-ին ընկերական խաղում 2 անպատասխան գնդակ է ուղարկել Սերբիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դունավ» ակումբի դարպասը:

«Արարատից» աչքի են ընկել Գեւորգ Նռանյանը եւ թիմում փորձաշրջան անցնող սերբ հարձակվողը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

10-օրյա հավաքի ընթացքում «Արարատը» հուլիսի 22-ին ուժերը կչափի նաեւ իսրայելական «Իրոնի Ռամատ Խաշարոնի» հետ, իսկ հուլիսի 26-ին կխաղա Հայֆայի «Հապոելի» հետ:

Հիշեցնենք, որ «Արարատի» կազմում Սերբիա են մեկնել 18 ֆուտբոլիստներ՝ Արսեն Պետրոսյանը, Վաչագան Կարապետյանը, Վահե Մարտիրոսյանը, Նորայր Գրիգորյանը, Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Գրիգորյանը, Արմեն Դուրունցը, Դավիթ Գ. Գրիգորյանը, Ավետիք Կիրակոսյանը, Անդրանիկ Սարգսյանը, Դավիթ Ժ. Գրիգորյանը, Գեւորգ Օհանյանը, Խորեն Վերանյանը, Տիգրան Ոսկանյանը, Տիգրան Ղարաբաղցյանը, Գալուստ Պետրոսյանը, Գեւորգ Նռանյանը եւ Արսեն Բալաբեկյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում