Ռեգբիի Ավստրալիայի լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ նորզելանդացի երկրպագու Վատի Հոլմվուդը մերկ վիճակում ներխուժել է խաղադաշտ: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 17-ին:
33-ամյա երկրպագուն խաղադաշտում վազել է 95 մետր, սակայն ուժասպառ է եղել՝ ընկնելով խոտածածկին: Ստադիոնի անվտանգության աշխատակիցները Հոլմվուդին հանձնել են ոստիկաններին, ովքեր երկրպագուին տեղափոխել է ոստիկանական բաժանմունք:
Ոստիկանությունում Հոլմվուդը խոստովանել է, որ ցանկանում էր ավելի դիտարժան դարձնել եզրափակիչ խաղը:
«Ներողություն եմ հայտնում վարքիս համար: Ես հիմա խնդիրնե՞ր եմ ունենալու»,- հարցրել է նա ոստիկաններին:
Վատի Հոլմվուդին 5000 դոլարի տուգանք է սպառնում, փոխանցում է stuff.co.nz-ը:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի