19:09 18 հուլիսի, 2013Ռեգբիի Ավստրալիայի լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ նորզելանդացի երկրպագու Վատի Հոլմվուդը մերկ վիճակում ներխուժել է խաղադաշտ: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 17-ին:
33-ամյա երկրպագուն խաղադաշտում վազել է 95 մետր, սակայն ուժասպառ է եղել՝ ընկնելով խոտածածկին: Ստադիոնի անվտանգության աշխատակիցները Հոլմվուդին հանձնել են ոստիկաններին, ովքեր երկրպագուին տեղափոխել է ոստիկանական բաժանմունք:
Ոստիկանությունում Հոլմվուդը խոստովանել է, որ ցանկանում էր ավելի դիտարժան դարձնել եզրափակիչ խաղը:
«Ներողություն եմ հայտնում վարքիս համար: Ես հիմա խնդիրնե՞ր եմ ունենալու»,- հարցրել է նա ոստիկաններին:
Վատի Հոլմվուդին 5000 դոլարի տուգանք է սպառնում, փոխանցում է stuff.co.nz-ը:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.