15:33  ,  12 հուլիսի, 2013

Ասյեր Իլյարամենդին 39 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» ձեռք բերեց «Ռեալ Սոսյեդադի» եւ Իսպանիայի երիտասարդական հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդիին, հաղորդում է Marca-ն։

Տրանսֆերի արժեքը կազմել է 30 միլիոն եվրո + 9 միլիոն եվրո բոնուսներ։ Սպասվում է, որ առաջիկա ժամերի ընթացքում պաշտոնապես կհայտարարվի ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 2.5 միլիոն եվրո։

Իսպանիայի ավարտված առաջնությունում Իլյարամենդին «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է 32 հանդիպման եւ կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում