15:33 12 հուլիսի, 2013Մադրիդի «Ռեալը» ձեռք բերեց «Ռեալ Սոսյեդադի» եւ Իսպանիայի երիտասարդական հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդիին, հաղորդում է Marca-ն։
Տրանսֆերի արժեքը կազմել է 30 միլիոն եվրո + 9 միլիոն եվրո բոնուսներ։ Սպասվում է, որ առաջիկա ժամերի ընթացքում պաշտոնապես կհայտարարվի ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 2.5 միլիոն եվրո։
Իսպանիայի ավարտված առաջնությունում Իլյարամենդին «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է 32 հանդիպման եւ կատարել 1 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.