17:54  ,  10 հուլիսի, 2013

Կազան-2013. Արսեն Գալստյանը՝ արծաթե մեդալակիր

Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի ձյուդոյի մրցաշարում 60 կգ քաշային կարգում Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արսեն Գալստյանը (Ռուսաստան) արծաթե մեդալ նվաճեց։

Եզրափակիչում նա պարտվեց ճապոնացի Սինձի Կիդոյին։

Բրոնզե մեդալակիր դարձան չեխ Պավել Պերտիկովը եւ հարավկորեացի Վոն Չժին Կիմը։

27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը կավարտվեն հուլիսի 17-ին։

Հիշեցնենք, որ նույն քաշային կարգում հանդես եկող Գրիգոր Իվանյանն առաջին տուրում պարտություն էր կրել եւ դուրս մնացել հետագա պայքարից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում