17:25  ,  2 հուլիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանը՝ Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական Պրեմյեր լիգայի եւ երկրպագուների վարկածով ճանաչվել է Ուկրաինայի 2012-2013թթ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստ։

Հարցմանը մասնակցել են 853 ֆուտբոլիստներ։ 

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Շախտյորը» գլխավորող Միրչա Լուչեսկուն, ով 7-րդ անգամ է աժանանում նման պատվի։

Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի մրցանակաբաշխությունը կկայանա հուլիսի 10-ին Օդեսայում անցկացվելիք Սուպերգավաթի խաղից առաջ, հաղորդում է «Շախտյորի» կայքը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ավարտված առաջնությունում 24-ամյա Մխիթարյանը դարձավ 25 գոլի հեղինակ եւ, ճանաչվելով լավագույն ռմբարկու, սահմանեց Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով