09:54  ,  1 հուլիսի, 2013

Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդները սպառնում են բոյկոտել առաջիկա Գրան պրին

Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդները կարող են բոյկոտել Գերմանիայի Գրան պրին, եթե չլուծվի պայթող անվադողերի հետ խնդիրը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Գրան պրիի ժամանակ հաղթել է «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը։ Միանգամից 4 ավտոարշավորդի մոտ խնդիր է առաջացել ավտոմեքենայի հետեւի անիվների հետ։

«Ֆերարիի» ավտոարշավորդ Ֆելիպե Մասան հայտարարել է, որ գործընկերների հետ կքննարկի բոյկոտի տարբերակը։

«Հարյուր տոկոսով վստահ եմ, որ յուրաքանչյուր ավտոարշավորդ դժգոհ է։ Չեմ ասի, որ բոյկոտելու ենք, քանի որ չեմ ցանկանում խնդիրներ ստեղծել։ Սակայն միայն դա կարող ենք անել անվտանգությունն ապահովելու համար», - բրազիլացի ավտոարշավորդի խոսքը մեջբերում է The Telegraph-ը։

Գերմանիայի Գրան պրին տեղի կունենա հուլիսի 5-ից 7-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով