23:05  ,  11 ապրիլի, 2012

Հայ ծանրորդների անհաջող ելույթը Թուրքիայում

Անթալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 69 կգ քաշային կարգում երկամարտի ոսկե մեդալը նվաճեց ադրբեջանցի Աֆգան Բայրամովը:

Ֆրանսիացիներ Վենսելա Դաբայան եւ Բեռնարդին Կինգու Մատաման եզրափակեցին եռյակը:

Հայաստանը ներկայացրին Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը:

Գրիգորյանը ցույց տվեց վերջին արդյունքը, իսկ Ավետիսյանը չորրորդն է:

Անթալիա, Թուրքիա

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն

Տղամարդիկ (69 կգ)

1. Աֆգան Բայրամով (Ադրբեջան) - 321 կգ (պոկում` 143 կգ + հրում` 178 կգ)

2. Վենսելա Դաբայա (Ֆրանսիա) - 318 կգ (143 + 175)

3. Բեռնարդին Կինգու Մատամա (Ֆրանսիա) – 318 կգ (145 + 173)

4. Վանիկ Ավետիսյան (Հայաստան) – 316 կգ (144 + 172)

10. Սամվել Գրիգորյան (Հայաստան) – 305 կգ (140 + 165)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով