Հայաստանի հավաքականի շախմատիստ, համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոն, 2008թ. Հայաստանի լավագույն մարզիկ Գաբրիել Սարգսյանը հունիսի 28-ին ամուսնացավ:
Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցիում: Գաբրիել Սարգսյանի կինը՝ Լիանա Ավոյանը Երեւանի Ագրարային ակադեմիայի ուսանողուհի է: Գաբրիելն ու Լիանան ծանոթացել են մեկ տարի առաջ: Ամուսնության քավորն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:01 , 5 նոյեմբերի 
10:45 , 5 նոյեմբերի
10:08 , 5 նոյեմբերի
09:37 , 5 նոյեմբերի
09:06 , 5 նոյեմբերի
01:54 , 5 նոյեմբերի
23:41 , 4 նոյեմբերի
22:19 , 4 նոյեմբերի
22:10 , 4 նոյեմբերի
21:07 , 4 նոյեմբերի