23:22  ,  27 հունիսի, 2013

«Շախտյորն» ուժեղ էր «Զենիթից»

Դոնեցկի «Շախտյորը» հաղթանակով մեկնարկեց Միավորված մրցաշարում՝ առաջին տուրում նվազագույն հաշվով պարտության մատնելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:

Կիեւում անցկացված խաղում ուկրաինացիներին հաղթանակ պարգեւեց Դուգլաս Կոստայի դիպուկ հարվածը: 70-րդ րոպեին բրազիլացին անթերի իրացրեց տուգանային հարվածը: 40-րդ րոպիեն կարմիր քարտ ստացավ «Զենիթի» սերբ պաշտպան Միլան Ռոդիչը:

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը բացակայում էր խաղի հայտացուցակից:

Հիշեցնենք, որ բացման խաղում Մոսկվայի «Սպարտակը» նվազագույն հաշվով պարտվել էր Կիեւի «Դինամոյին»:

Հունիսի 30-ին «Սպարտակը» կխաղա «Շախտյորի» հետ, իսկ «Զենիթի» մրցակցիը կլինի «Դինամոն»:

Միավորված մրցաշար. առաջին տուր 

«Շախտյոր» (Դոնեցկ, Ուկրաինա) – «Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) – 1:0

Դուգլաս Կոստա, 70

Հեռացում՝ Միլան Ռոդիչ, 40 («Զենիթ»)

«Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան) - «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա) – 0։1

Օլեգ Գուսեւ, 32 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում