21:25  ,  27 հունիսի, 2013

Յուրա Մովսիսյանը «Սպարտակին» չփրկեց պարտությունից

Ֆուտբոլի Միավորված մրցաշարի առաջին տուրում Մոսկվայի «Սպարտակը» նվազագույն հաշվով պարտվեց Կիեւի «Դինամոյին»։

Մոսկվայում կայացած խաղի միակ գնդակը առաջին խաղակեսում 11 մետրանոց հարվածով խփեց «Դինամոյի» ուկրաինացի կիսապաշտպան Օլեգ Գուսեւը։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմաը։ Ամառային արձակուրդից հետո 25-ամյա Մովսիսյանն առաջին խաղն անցկացրեց եւ մի քանի գոլային պահ ունեցավ։

Հիշեցնենք, որ Միավորված մրցաշարին մասնակցում են նաեւ Դոնեցկի «Շախտյորը» եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որոնք հունիսի 27-ին կմրցեն Կիեւում։

Հունիսի 30-ին «Սպարտակը» կխաղա «Շախտյորի» հետ։

Միավորված մրցաշար առաջին տուր

«Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան) - «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա) – 0։1

Օլեգ Գուսեւ, 32 (11մ․)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում