Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ. աշխարհի չեմպիոն Ալեն Բոգոսյանը կդառնա ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանի օգնականը: 42-ամյա Բոգոսյանից բացի, Լորան Բլանի մարզչական շտաբում կլինի նաեւ Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահ, աշխարհի չեմպիոն Ֆաբյեն Բարտեզը: Բլանի անմիջական օգնականը կլինի Ժան-Լուի Գասեն, հաղորդում է L’Equipe-ը:
Ալեն Բոգոսյանը Բլանի օգնականն էր նաեւ Ֆրանսիայի հավաքականում:
Լորան Բլանը ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինեց իտալացի Կարլո Անչելոտիին, որը կզբաղեցնի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում