12:49  ,  17 հունիսի, 2013

Լուչեսկու. Երկու շաբաթից նոր ֆուտբոլիստ կունենանք, իսկ Մխիթարյանը կարող է հեռանալ

Հարկավոր է մտածել Մխիթարյանին փոխարինելու մասին, քանի որ նա կարող է հեռանալ, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Լուչեսկուն՝ մեկնաբանելով թիմի տրանսֆերային քաղաքականությունը։

«Նոր ենք սկսել։ Մինչեւ օգոստոս բավականին ժամանակ ունենք։ Գիտենք, թե ով է հեռանալու թիմից։ Նրանց թիվը կկազմի 6-7 ֆուտբոլիստ։ Ձեռք ենք բերել Վելինգտոնին եւ Ֆերնանդոյին։ Երկու շաբաթվա ընթացքում թիմը կուժեղանա եւս մեկ խաղացողով։

Հարձակման գծում կգործեն Թեյշերան, Դուգլասը եւ Ադրիանոն։ Հարկավոր է մտածել Մխիթարյանին փոխարինելու մասին, քանի որ նա կարող է հեռանալ։ Կա մի թիմ, որը նրա համար կվճարի պահանջվող գումարը։ Մեզ ոչինչ չի մնում անել։ Ստիպված ենք փոխարինող գտնել», - Լուչեսկուի խոսքն է մեջբերում ProSport-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ