12:49 17 հունիսի, 2013Հարկավոր է մտածել Մխիթարյանին փոխարինելու մասին, քանի որ նա կարող է հեռանալ, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Լուչեսկուն՝ մեկնաբանելով թիմի տրանսֆերային քաղաքականությունը։
«Նոր ենք սկսել։ Մինչեւ օգոստոս բավականին ժամանակ ունենք։ Գիտենք, թե ով է հեռանալու թիմից։ Նրանց թիվը կկազմի 6-7 ֆուտբոլիստ։ Ձեռք ենք բերել Վելինգտոնին եւ Ֆերնանդոյին։ Երկու շաբաթվա ընթացքում թիմը կուժեղանա եւս մեկ խաղացողով։
Հարձակման գծում կգործեն Թեյշերան, Դուգլասը եւ Ադրիանոն։ Հարկավոր է մտածել Մխիթարյանին փոխարինելու մասին, քանի որ նա կարող է հեռանալ։ Կա մի թիմ, որը նրա համար կվճարի պահանջվող գումարը։ Մեզ ոչինչ չի մնում անել։ Ստիպված ենք փոխարինող գտնել», - Լուչեսկուի խոսքն է մեջբերում ProSport-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.