Հարկավոր է մտածել Մխիթարյանին փոխարինելու մասին, քանի որ նա կարող է հեռանալ, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Լուչեսկուն՝ մեկնաբանելով թիմի տրանսֆերային քաղաքականությունը։
«Նոր ենք սկսել։ Մինչեւ օգոստոս բավականին ժամանակ ունենք։ Գիտենք, թե ով է հեռանալու թիմից։ Նրանց թիվը կկազմի 6-7 ֆուտբոլիստ։ Ձեռք ենք բերել Վելինգտոնին եւ Ֆերնանդոյին։ Երկու շաբաթվա ընթացքում թիմը կուժեղանա եւս մեկ խաղացողով։
Հարձակման գծում կգործեն Թեյշերան, Դուգլասը եւ Ադրիանոն։ Հարկավոր է մտածել Մխիթարյանին փոխարինելու մասին, քանի որ նա կարող է հեռանալ։ Կա մի թիմ, որը նրա համար կվճարի պահանջվող գումարը։ Մեզ ոչինչ չի մնում անել։ Ստիպված ենք փոխարինող գտնել», - Լուչեսկուի խոսքն է մեջբերում ProSport-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի