10:53  ,  11 հունիսի, 2013

Գեցկո. Ֆերնանդինյոյի տրանսֆերից հետո Հենրիխ Մխիթարյանին բաց չեն թողնի

Կարծում եմ, որ Հենրիխ Մխիթարյանը կխաղա հենակետային կիսապաշտպանի դիրքում, հայտարարել է Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Իվան Գեցկոն։

«Ախմետովը ճիշտ է վարվել՝ վաճառելով Ֆերնանդինյոյին։ Բրազիլացու տրանսֆերային արժեքը հասել էր գագաթնակետին։ Կարծում եմ, որ Ֆերնանդինյոյի հեռանալուց հետո «Շախտյորը» կշարունակի իր գերիշխանությունն Ուկրաինայում։

Նայելով «Շախտյորի» ներկայիս կազմին` կարող եմ ասել, որ Մխիթարյանը հանդես կգա հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Նա արդեն խաղացել է այս դիրքում։ Ֆերնանդինյոյի տրանսֆերից հետո Մխիթարյանին բաց չեն թողնի։ Նա այս տարի կմնա Դոնեցկում։ Ենթահարձակվողի դիրքում հանդես կգա Թայսոնը»,- Գեցկոյի խոսքն է մեջբերում Gazeta.ua-ն։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում