10:53 11 հունիսի, 2013Կարծում եմ, որ Հենրիխ Մխիթարյանը կխաղա հենակետային կիսապաշտպանի դիրքում, հայտարարել է Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Իվան Գեցկոն։
«Ախմետովը ճիշտ է վարվել՝ վաճառելով Ֆերնանդինյոյին։ Բրազիլացու տրանսֆերային արժեքը հասել էր գագաթնակետին։ Կարծում եմ, որ Ֆերնանդինյոյի հեռանալուց հետո «Շախտյորը» կշարունակի իր գերիշխանությունն Ուկրաինայում։
Նայելով «Շախտյորի» ներկայիս կազմին` կարող եմ ասել, որ Մխիթարյանը հանդես կգա հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Նա արդեն խաղացել է այս դիրքում։ Ֆերնանդինյոյի տրանսֆերից հետո Մխիթարյանին բաց չեն թողնի։ Նա այս տարի կմնա Դոնեցկում։ Ենթահարձակվողի դիրքում հանդես կգա Թայսոնը»,- Գեցկոյի խոսքն է մեջբերում Gazeta.ua-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.