14:41  ,  10 հունիսի, 2013

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարածում է ապատեղեկատվություն

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հունիսի 10-ին մամուլի հաղորդագրությամբ լրատվամիջոցներին տարածել է ապատեղեկատվություն՝ հայտնելով, թե «Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2013թ. հունիսի 6-ից 8-ը Մոսկվայում տեղի ունեցած «ՌԴ նախագահ Վ. Պուտինի գավաթ»՝ սամբոյի միջազգային մրցաշարում Ուկրաինայի հավաքականի հետ գրավել է պատվավոր երրորդ հորիզոնականը»:

Իրականում, մրցաշարի պաշտոնական արձանագրությունում նշվում է, որ երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 2:7 հաշվով պարտվել է Ուկրաինայի թիմին եւ գրավել է չորրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով