11:12  ,  10 հունիսի, 2013

Կանադայի Գրան պրիի ժամանակ կարգավորող է մահացել

Ֆորմուլա-1-ի Կանադայի Գրան պրիի ավարտից հետո դժբախտ պատահար է տեղի ունեցել Մոնրեալում, որի ժամանակ մահացել է 38-ամյա կարգավորողը, հաղորդում է Motosport-ը։

Էստեբան Գուտյերեսի բոլիդի տեղափոխության ժամանակ կարգավորողներից մեկն ընկել է տեղափոխող մեքենայի անիվների տակ։ Շատ ծանր վիճակում տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է։

Մահացածի անունը դեռ չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ նա կարգավորող է աշխատել վերջին 10 տարիների ընթացքում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում