14:33  ,  7 հունիսի, 2013

«Մեծ Եվրոպա». Հայ շախմատիստները կխաղան միմյանց դեմ

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող «Մեծ Եվրոպա» մրցաշարում շարունակում են մնալ առաջատարի դիրքում։

Հայ շախմատիստները 6-րդ տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր: Նրանք բաժանում են 1-3-րդ տեղերը։ 7-րդ տուրում հայ գրոսմայստերները միմյանց դեմ կխաղան։

Հայ շախմատիստներ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Ավետիք Գրիգորյանն եւ Դավիթ Պառավյանն ունեն 4,5-ական միավոր։ 7-րդ տուրում գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը կհանդիպի Դավիթ Պառավյանի հետ։

7-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան հունիսի 7-ին, տեղեկացնում է մրցաշարի կայքը։

Ֆոտո՝ armchessschool.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով