14:33 7 հունիսի, 2013Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող «Մեծ Եվրոպա» մրցաշարում շարունակում են մնալ առաջատարի դիրքում։
Հայ շախմատիստները 6-րդ տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր: Նրանք բաժանում են 1-3-րդ տեղերը։ 7-րդ տուրում հայ գրոսմայստերները միմյանց դեմ կխաղան։
Հայ շախմատիստներ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Ավետիք Գրիգորյանն եւ Դավիթ Պառավյանն ունեն 4,5-ական միավոր։ 7-րդ տուրում գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը կհանդիպի Դավիթ Պառավյանի հետ։
7-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան հունիսի 7-ին, տեղեկացնում է մրցաշարի կայքը։
Ֆոտո՝ armchessschool.am
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.