Ֆենոմենի մասին կարելի է խոսել, երբ կողքից ես նայում նրան, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիա Սրնան՝ խոսելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Ֆենոմենի մասին կարելի է խոսել, երբ կողքից ես նայում նրան։ Երբ գտնվում ես թիմում, ապա քեզ դա յուրահատուկ չի թվում, քանի որ հետեւում ես, թե ինչպես է մարդն ամենօրյա աշխատանքի եւ տաղանդի շնորհիվ բարելավում խաղը։
Մխիթարյանը ցանկանում է զարգանալ, նա պատրաստ է սարեր շրջել նպատակին հասնելու համար։ Մխիթարյանը մարտիկի ոգի ունի։ Բացի այդ, նրա անհատական հատկանիշները համընկնում են «Շախտյորի» փիլիսոփայության հետ։ Սակայն կարծում եմ, որ առանց թիմակիցների Մխիթարյանը ֆենոմեն չէր լինի»,- Սրնայի խոսքն է մեջբերում ակումբի կայքը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում