13:54 6 հունիսի, 2013Ֆենոմենի մասին կարելի է խոսել, երբ կողքից ես նայում նրան, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիա Սրնան՝ խոսելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Ֆենոմենի մասին կարելի է խոսել, երբ կողքից ես նայում նրան։ Երբ գտնվում ես թիմում, ապա քեզ դա յուրահատուկ չի թվում, քանի որ հետեւում ես, թե ինչպես է մարդն ամենօրյա աշխատանքի եւ տաղանդի շնորհիվ բարելավում խաղը։
Մխիթարյանը ցանկանում է զարգանալ, նա պատրաստ է սարեր շրջել նպատակին հասնելու համար։ Մխիթարյանը մարտիկի ոգի ունի։ Բացի այդ, նրա անհատական հատկանիշները համընկնում են «Շախտյորի» փիլիսոփայության հետ։ Սակայն կարծում եմ, որ առանց թիմակիցների Մխիթարյանը ֆենոմեն չէր լինի»,- Սրնայի խոսքն է մեջբերում ակումբի կայքը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.