11:13  ,  6 հունիսի, 2013

Sports.ru. Մխիթարյանն իր անունը ոսկե տառերով գրեց ուկրաինական ֆուտբոլի պատմության մեջ

Այժմ դժվար է պատկերացնել «Շախտյորն» առանց Հենրիխ Մխիթարյանի, գրում է Sports.ru-ի «Ուկրաինաֆոբիա» բլոգը։

Բլոգը որոշել է Ուկրաինայի ավարտված առաջնության կարեւորագույն 8 գործող անձերին։ Նրանց թվում են Օլեգ Բլոխինը, Միգել Վելոզուն, Խոսե Էրնեստո Սոսան, Անատոլի Կոնկովը, Իգոր Կոլոմոյսկին, Միրոն Մարկեւիչը, Ռոման Զազուլյան եւ Հենրիխ Մխիթարյանը։
Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին կայքը գրում է.

«Այս ցուցակում հայ ֆուտբոլիստին պետք է ընդգրկել մեկ նվաճման համար՝ Ուկրաինայի առաջնության մեկ մրցաշրջանում 25 գոլ։ Նա գերազանցել է Մաքսիմ Շացկիխի եւ Սերգեյ Ռեբրովի ռեկորդը (22-ական գնդակ)։ Մխիթարյանի տրանսֆերի գինը երկու անգամ աճել է եւ նա անփոխարինելի է դարձել «Շախտյորում»։ Թիմի հարձակման գծում նա միակ ոչ բրազիլացին է, ով իրեն այդքան վստահ է զգում։ Այժմ դժվար է պատկերացնել «Շախտյորն» առանց Հենրիխ Մխիթարյանի, ում մասին իբր երազում են «Լիվերպուլը» եւ Եվրոպայի մյուս առաջատար ակումբները։

Մխիթարյանն իր անունը ոսկե տառերով գրեց ուկրաինական ֆուտբոլի պատմության մեջ ։ Նա դարձել է Դոնեցկի «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիսստը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում