Դոնեցկի «Շախտյորի» կայքում անցկացրած հարցման արդյունքում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության լավագույն խաղացող։
Հարցմանը մասնակցել է 2409 ընթերցող։ Մխիթարյանի օգտին է քվեարկել 1519 ընթերցող (63,06 տոկոս)։
338 ձայնվով երկրորդ տեղում է հայտնվել Ֆերնանդինյոն (14,03 տոկոս)։ Երրորդում՝ Դարիո Սրնան (158 ձայն- 6,53 տոկոս), չորրորդում՝ Թայսոնը (56 ձայն- 2,32 տոկոս), իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Դուգլաս Կոստան (55 ձայն- 2,32 տոկոս), հաղորդում է «Շախտյորի» կայքը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում