Հենրիխ Մխիթարյանը՝ Ուկրաինայի առաջնության լավագույն խաղացող

17:21   5 հունիսի, 2013

Դոնեցկի «Շախտյորի» կայքում անցկացրած հարցման արդյունքում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության լավագույն խաղացող։

Հարցմանը մասնակցել է 2409 ընթերցող։ Մխիթարյանի օգտին է քվեարկել 1519 ընթերցող (63,06 տոկոս)։

338 ձայնվով երկրորդ տեղում է հայտնվել Ֆերնանդինյոն (14,03 տոկոս)։ Երրորդում՝ Դարիո Սրնան (158 ձայն- 6,53 տոկոս), չորրորդում՝ Թայսոնը (56 ձայն- 2,32 տոկոս),  իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Դուգլաս Կոստան (55 ձայն- 2,32 տոկոս), հաղորդում է «Շախտյորի» կայքը։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.