14:41  ,  28 մայիսի, 2013

«Ռեալի» երկրպագուները ցանկանում են թիմում տեսնել Բեյլին եւ Գյունդոգանին

Իսպանական Marca-ն հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե Մադրիդի «Ռեալի» երկրպագուների որ ֆուտբոլիսներին են ցանկանում տեսնել Արքայական ակումբում:

Քվեարկությանը մասնակցել է 200 հազար այցելու։ «Ռեալի» երկրպագուների մեծամասնությունը ցանկանում է թիմում տեսնել Լոնդոնի «Տոտենհեմի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին։ Մադրիդցիների երկրորդ ամենացանկալի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանն է։

Բեյլն ու Գյունդոգանը գերազանցել են Էդիսոն Կավանիին («Նապոլի»), Սերխիո Ագուերոյին («Մանչեսթեր Սիթի»), Արտուրո Վիդալին («Յուվենտուս») եւ Ժոֆրեյ Կոնդոգբիային («Սեւիլիա»): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում