Դոնեցկի «Դոնբաս Արենայում» մանկատան 111 երեխաների հետ հանդիպում անցկացնելուց հետո Ուկրաինայի նորընծա չեմպիոն եւ գավաթակիր Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստները պատասխանել են երկրպագուների հարցերին։ «Շախտյորի» պաշտոնական ակումբային ամսագիրը ներկայացրել է թիմի դարպասապահ Անտոն Կանիբոլոցկին։
Հարցազրույցի ժամանակ «ինչ-որ մեկը» հարցրել է.
Քո թիմի խաղացողներից ո՞ւմ ես համարում օրինակելի ֆուտբոլիստ եւ ո՞ւմ հետ ես ընկերություն անում։
Սովորական հարցը բուռն ծափահարությունների պատճառ է դարձել, քանի որ հարցը տվել է երկրպագուների թիկունքում թաքնված եւ չճանաչելու աստիճան ձայնը փոխած Հենրիխ Մխիթարյանը։ Միայն Անտոն Կանիբոլոցկու ընկերուհին է հուշել, որը հարցը տալիս է «շատ լավ մի հայ»։
«Յուրաքանչյուր խաղացողից ինչ-որ բան կարելի է սովորել։ Հենրիխի հետ մենք ունենք գերազանց հարաբերությունն էր։ Երեւի, հենց նրան էլ կառանձնացմեմ»,- պատասխանել է Անտոն Կանիբոլոցկին, փոխանցում է «Շախտյորի» կայքը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի