19:14 24 մայիսի, 2013Դոնեցկի «Դոնբաս Արենայում» մանկատան 111 երեխաների հետ հանդիպում անցկացնելուց հետո Ուկրաինայի նորընծա չեմպիոն եւ գավաթակիր Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստները պատասխանել են երկրպագուների հարցերին։ «Շախտյորի» պաշտոնական ակումբային ամսագիրը ներկայացրել է թիմի դարպասապահ Անտոն Կանիբոլոցկին։
Հարցազրույցի ժամանակ «ինչ-որ մեկը» հարցրել է.
Քո թիմի խաղացողներից ո՞ւմ ես համարում օրինակելի ֆուտբոլիստ եւ ո՞ւմ հետ ես ընկերություն անում։
Սովորական հարցը բուռն ծափահարությունների պատճառ է դարձել, քանի որ հարցը տվել է երկրպագուների թիկունքում թաքնված եւ չճանաչելու աստիճան ձայնը փոխած Հենրիխ Մխիթարյանը։ Միայն Անտոն Կանիբոլոցկու ընկերուհին է հուշել, որը հարցը տալիս է «շատ լավ մի հայ»։
«Յուրաքանչյուր խաղացողից ինչ-որ բան կարելի է սովորել։ Հենրիխի հետ մենք ունենք գերազանց հարաբերությունն էր։ Երեւի, հենց նրան էլ կառանձնացմեմ»,- պատասխանել է Անտոն Կանիբոլոցկին, փոխանցում է «Շախտյորի» կայքը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.