18:33  ,  24 մայիսի, 2013

Վյաչեսլավ Շեւչուկ. Հենրիխ Մխիթարյանն ինքն էլ իրեն միշտ օգնում է

Մանկատան 111 երեխաների թիմին 1։2 հաշվով պարտվելուց հետո Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Վյաչեսլավ Շեւչուկը խոսել է մայիսի 26-ին կայանալիք Ուկրաինայի առաջնության վերջին տուրի՝ Դոնեցկի «Մետալուրգի» դեմ հանդիպման մասին, հաղորդում է «Շախտյորի» կայքը։

Երեխաների համար ավելի լավ ֆուտբոլային միջոցառում հորինել հնարավոր չէր։ Լուրջ հանդիպումից առաջ ինչպե՞ս ընդունեցիք այս միջոցառման գաղափարը։

Իսկ սա նույնպես լուրջ հանդիպում էր։ Փաստ չէ, որ այսօր ավելի հեշտ էր, քան կլինի Դոնեցկի «Մետալուրգի» դեմ խաղում։

Ի՞նչ մտքեր եւ խնդիրներ կան մրցաշրջանի վերջին հանդիպումից առաջ։

Մենք պետք է ցուցադրենք լավ ֆուտբոլ եւ ուրախացնենք մեր երկրպագուներին։ Եվ անպայման անհրաժեշտ է հաղթել։

Եվ, հավանաբար, կա նաեւ նպատակ օգնել Հենրիխ Մխիթարյանին։

Հենրիխն ինքն էլ իրեն միշտ օգնում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս