17:45  ,  24 մայիսի, 2013

«Շախտյորը» պարտվեց մանկատան 111 երեխաների թիմին (ֆոտո)

Ուկրաինայի նորընծա չեմպիոն եւ գավաթակիր Դոնեցկի «Շախտյորը» «Դոնբաս Արենա» ստադիոնում բարեգործական հանդիպում է անցկացրել մանկատան 111 երեխաների թիմի հետ, հաղորդում է ակումբի կայքը։ «Շախտյորը» պարտվել է 1։2 հաշվով։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ «Շախտյորի» ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, որը խաղադաշտում երեխաներին հուշել է, թե ինչպես մրցեն չեմպիոնների հետ։

Յուրաքանչյուր խաղակեսի տեւողությունը եղել է 7 րոպե։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում