Աշխարհի ամենատարեց բոդիբիլդերը՝ 83-ամյա Ռեյ Մունը, մասնակցել է World Fitness Federation միջազգային մրցաշարին, որը կայացել է Մելբուրնում, հաղորդում է The Daily Mail-ը։
Մունը մրցահարթակ է վերադարձել միզապարկի քաղցքեղից բուժվելուց հետո։ Հիվանդության պատճառով նա ստիպված էր դադարեցնել մարզումները։ Բուժումը խլել է Մունի ամբողջ ժամանակը։
Ռեյ Մունն ամենատարեց բոդիբիլդերի հավատարմագիր ստացավ։ Մունի անունը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։
Մունը բոդիբիլդինգով սկսել է զբաղվել 74 տարեկանում։ Նա ավելի վաղ ենթարկվել է սրտի վիրահատության, որի ընթացքում կլինիկական մահ է տարել։ Սակայն բժիշկները կարողացել են փրկել Մունի կյանքը։




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 4 նոյեմբերի
23:43 , 3 նոյեմբերի
22:46 , 3 նոյեմբերի
22:12 , 3 նոյեմբերի
21:43 , 3 նոյեմբերի
21:12 , 3 նոյեմբերի
20:55 , 3 նոյեմբերի
20:01 , 3 նոյեմբերի
19:02 , 3 նոյեմբերի 
18:13 , 3 նոյեմբերի