18:26  ,  20 մայիսի, 2013

Վեց թեկնածուներ հավակնում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնին

Մոսկվայում մեկնարկել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնգրեսը, որի ընթացքում տեղի կունենա կազմակերպության նախագահի ընտրությունը: Թեկնածուները վեցն են: Գործող նախագահ Տամաշ Այանից (Հունգարիա) բացի, թեկնածուներ ունեն նաեւ Չինաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Իտալիան եւ Ռումինիան: Նախագահից բացի կընտրվեն նաեւ առաջին փոխնախագահը, փոխնախագահը, գլխավոր քարտուղարը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով