Իտալիայի Կրեմա քաղաքում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնության վերջին օրը եւս մեկ մեդալ Հայաստանի հավաքականի օգտին նվաճեց Վաչիկ Վարդանյանը: 68 կգ քաշայինների մրցապայքարում նա ճանաչվեց երկրորդը եւ արժանացավ արծաթե մեդալի, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Ավելի վաղ երկրորդ տեղն էր զբաղեցրել նաեւ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), երրորդ՝ Սոսե Բալասանյանը (52 կգ) եւ Մավրիկ Նասիբյանը (74 կգ): Այսպիսով, հայ սամբիստները հայրենիք կվերադառնան երկու արծաթե եւ երկու բրոնզե մեդալով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում