18:49  ,  19 մայիսի, 2013

Դոնեցկի «Մետալուրգը» Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց

Դոնեցկի «Մետալուրգը» ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց:

Պրեմյեր լիգայի նախավերջին՝ 29-րդ տուրում Դոնեցկի թիմը սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ Օդեսայի «Չեռնոմորեցի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը «Մետալուրգի» փոխարինողների թվում էր, իսկ Կառլեն Մկրտչյանի անունը բացակայում էր Դոնեցկի թիմի հայտացուցակից:

«Մետալուրգը» հավաքեց 49 միավորով եւ, ապահովելով 5-րդ տեղը, հնարավորություն ստացավ հաջորդ մրցաշրջանում ուժերը փորձել Եվրոպայի լիգայում:

Ուկրաինայի առաջնություն. 29-րդ տուր 

«Մետալուրգ Դ - «Չեռնոմորեց»՝ 2:0

Վլադիմիր Պոլեւոյ, 34, Վելիզար Դիմիտրով, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում