18:49 19 մայիսի, 2013Դոնեցկի «Մետալուրգը» ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց:
Պրեմյեր լիգայի նախավերջին՝ 29-րդ տուրում Դոնեցկի թիմը սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ Օդեսայի «Չեռնոմորեցի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը «Մետալուրգի» փոխարինողների թվում էր, իսկ Կառլեն Մկրտչյանի անունը բացակայում էր Դոնեցկի թիմի հայտացուցակից:
«Մետալուրգը» հավաքեց 49 միավորով եւ, ապահովելով 5-րդ տեղը, հնարավորություն ստացավ հաջորդ մրցաշրջանում ուժերը փորձել Եվրոպայի լիգայում:
Ուկրաինայի առաջնություն. 29-րդ տուր
«Մետալուրգ Դ.» - «Չեռնոմորեց»՝ 2:0
Վլադիմիր Պոլեւոյ, 34, Վելիզար Դիմիտրով, 74
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.