18:11  ,  19 մայիսի, 2013

«Շախտյորը» ռեկորդ է սահմանել

Դոնեցկի «Շախտյորը», ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության նախավերջին՝ 29-րդ տուրում 3 գնդակ ուղարկելով Զապորոժյեի «Մետալուրգի» դարպասը, ակումբի արդյունավետության ռեկորդ է սահմանել:

Ընթացիկ մրցաշրջանում «Շախտյորն» իր գոլերի քանակը հասցրել է 108-ի՝ 2 գնդակով գերազանցելով նախորդ ռեկորդը: 106 գոլ Դոնեցկի թիմը խփել էր 2000/2001 եւ 2007/2008 մրցաշրջաններում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս