17:14  ,  17 մայիսի, 2013

Յուրի Անանչենկո. Հենրիխ Մխիթարյանը հասկանում է ֆուտբոլը

Հենրիխ Մխիթարյանը կարող է նույնիսկ կրկնել Ստարուխինի ռեկորդը, ասել է  Դոնեցկի «Շախտյորի» 1960-ականների հայտնի հարձակվող Յուրի Անանչենկոն ուկրաինական ակումբի կայքում։

«Հենրիխ Մխիթարյանն ունի հրաշալի մեկնարկային արագություն, նա հասկանում է ֆուտբոլը, նրա մոտ զարգացած է վեցերորդ զգացումը։ Նա մշտապես հայտնվում է այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Նա իհարկե բազմաթիվ պահեր չի իրացնում։ Ոչ միշտ է դեռ նրան բավականացնում վարպետությունը, այլապես մեր կիսապաշտպանը կլիներ Մեսիի նման։ Հենրիխ Մխիթարյանը կարող է նույնիսկ կրկնել Ստարուխինի ռեկորդը, մնացել է ընդամենը երկու գոլ»,- ասել է Անանչենկոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում