17:14 17 մայիսի, 2013Հենրիխ Մխիթարյանը կարող է նույնիսկ կրկնել Ստարուխինի ռեկորդը, ասել է Դոնեցկի «Շախտյորի» 1960-ականների հայտնի հարձակվող Յուրի Անանչենկոն ուկրաինական ակումբի կայքում։
«Հենրիխ Մխիթարյանն ունի հրաշալի մեկնարկային արագություն, նա հասկանում է ֆուտբոլը, նրա մոտ զարգացած է վեցերորդ զգացումը։ Նա մշտապես հայտնվում է այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Նա իհարկե բազմաթիվ պահեր չի իրացնում։ Ոչ միշտ է դեռ նրան բավականացնում վարպետությունը, այլապես մեր կիսապաշտպանը կլիներ Մեսիի նման։ Հենրիխ Մխիթարյանը կարող է նույնիսկ կրկնել Ստարուխինի ռեկորդը, մնացել է ընդամենը երկու գոլ»,- ասել է Անանչենկոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.