20:14  ,  15 մայիսի, 2013

Հայտնի ալպինիստը մահացել է Էվերեստում

Ռուսաստանցի հայտնի լեռնագնաց Ալեքսեյ Բոլոտովը մահացել է Էվերեստում: 50-ամյա ալպինիստի ամրացրած պարանը կտրվել է 5600 մետր բարձրության վրա: Բոլոտովը ղազախստանցի Դենիս Ուրուբկոյի հետ ցանկանում էր հաղթահարել Էվերեստի հարավ-արեւմտյան գագաթը: Մինչեւ օրս ոչ ոքի չի հաջողվել գերազանցել այդ բարձունքը: Ռուս ալպինիստն ընկել է մոտ 300 մետրից՝ մահանալով տեղում:

Ալեքսեյ Բոլոտովն աշխարհի լավագույն լեռնագնացներից էր: Նա ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի չեմպիոն է: Բոլոտովն Արիության շքանշան է ստացել: Նա ամուսնացած է, ունի 2 զավակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում