20:14 15 մայիսի, 2013Ռուսաստանցի հայտնի լեռնագնաց Ալեքսեյ Բոլոտովը մահացել է Էվերեստում: 50-ամյա ալպինիստի ամրացրած պարանը կտրվել է 5600 մետր բարձրության վրա: Բոլոտովը ղազախստանցի Դենիս Ուրուբկոյի հետ ցանկանում էր հաղթահարել Էվերեստի հարավ-արեւմտյան գագաթը: Մինչեւ օրս ոչ ոքի չի հաջողվել գերազանցել այդ բարձունքը: Ռուս ալպինիստն ընկել է մոտ 300 մետրից՝ մահանալով տեղում:
Ալեքսեյ Բոլոտովն աշխարհի լավագույն լեռնագնացներից էր: Նա ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի չեմպիոն է: Բոլոտովն Արիության շքանշան է ստացել: Նա ամուսնացած է, ունի 2 զավակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.