12:42  ,  14 մայիսի, 2013

Ֆերնանդինյոն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Շախտյորի» հետ

Բրազիլիայի ազգային հավաքականի թեկնածու Ֆերնանդինյոն հանդիպել է Դոնեցկի «Շախտյորի» ղեկավարների հետ: 28-ամյա բրազիլացին խնդրել է իջեցնել այն գումար, որը պետք է վճարել նրան ձեռք բերելու համար: Մինչեւ պայմանագրի ավարտը Ֆերնանդինյոյին գնելու համար սահմանված գումարը 50 միլիոն եվրո է:

Բացի այդ, բրազիլացին հրաժարվել է երկարաձգել «Շախտյորի» հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2016-ի ամառը, գրում է Daily Star-ը:

Ֆերնանդինյոն 2007-ին բրազիլական «Աթլետիկո Պարանենսեից» է տեղափոխվել «Շախտյոր»: Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 23 խաղի, դարձել է 2 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում