12:42 14 մայիսի, 2013Բրազիլիայի ազգային հավաքականի թեկնածու Ֆերնանդինյոն հանդիպել է Դոնեցկի «Շախտյորի» ղեկավարների հետ: 28-ամյա բրազիլացին խնդրել է իջեցնել այն գումար, որը պետք է վճարել նրան ձեռք բերելու համար: Մինչեւ պայմանագրի ավարտը Ֆերնանդինյոյին գնելու համար սահմանված գումարը 50 միլիոն եվրո է:
Բացի այդ, բրազիլացին հրաժարվել է երկարաձգել «Շախտյորի» հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2016-ի ամառը, գրում է Daily Star-ը:
Ֆերնանդինյոն 2007-ին բրազիլական «Աթլետիկո Պարանենսեից» է տեղափոխվել «Շախտյոր»: Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 23 խաղի, դարձել է 2 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.