21:18 11 մայիսի, 2013Ուկրաինական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված Դոնեցկի «Շախտյորը» սեփական խաղադաշտում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սիմֆերոպոլի «Տավրիայի» դարպասը:
Միրչա Լուչեսկուի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանեց: Աչքի ընկնելով խաղի 74-րդ եւ 80-րդ րոպեիներին՝ 24-ամյա Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 24-ի: Երկրորդ գնդակը Հենրիխը խփեց 11 մետրանոց հարվածով:
Հիշեցնենք, որ ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի նախորդ ռեկորդը պատկանում էր ուկրաինացի Սերգեյ Ռեբրովին եւ ուզբեկ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ:
Ուկրաինայի առաջնություն. 27-րդ տուր
«Շախտյոր» - «Տավրիա»՝ 5:0
Դուգլաս Կոստա, 7, Ալեքս Տեյշեյրա, 38, Մայկոն, 42, Հենրիխ Մխիթարյան, 74, 80 (11մ.)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.