Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանեց:
Ուկրաինական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրում «Շախտյորը» 4:0 հաշվով հաղթում է Սիմֆերոպոլի «Տավրիային»: 74-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խփեց Դոնեցկի թիմի չորրորդ գնդակը՝ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 23-ի: Ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի նախորդ ռեկորդը պատկանում էր ուկրաինացի Սերգեյ Ռեբրովին եւ ուզբեկ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի