17:13  ,  11 մայիսի, 2013

ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Բեքհեմին

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունն Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմին առաջարկել է երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է ամռանը, գրում է Sky Sports-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում 38-ամյա անգլիացին կարող է հեռանալ ՊՍԺ-ից: Ինչ վերաբերվում է Բեքհեմին, ապա նա դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անգլիացին մասնակցել է 10 խաղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով