Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում գյումրեցի Իզաբելլա Յայլյանը 58 կգ քաշայինների պայքարում երկամարտի 194 կգ արդյունքով գրավել է 4-րդ տեղը: Նա մեկ կիլոգրամ է հետ մնացել երրորդ տեղը գրաված վենեսուելացի Յուսլեյդի Ֆիգուերոայից: Չեմպիոնի տիտղոսը անձնական քաշի շնորհիվ նվաճել է ռուսաստանցի Քսենյա Մաքսիմովան՝ 205 կգ: Երկրորդ տեղը գրաված դոմինիկանցի Յինեյսի Ռեյեսը նույնպես երկամարտում հավաքել է 205 կգ, սակայն ծանր է եղել Մաքսիմովայից 280 գրամ:
Պերու, Լիմա
Ծանրամարտ
Աշխարհի երիտասարդական առաջնություն, աղջիկներ
58 կգ
1. Քսենյա Մաքսիմովա (Ռուսաստան)՝ պոկում՝ 94 կգ + հրում՝ 111 կգ = 205 կգ
2. Յինեյսի Ռեյես (Դոմինիկանա)՝ 95+110=205
3. Յուսլեյդի Ֆիգուերոա (Վենեսուելա)՝ 85+110=195
4. Իզաբելլա Յայլյան (Հայաստան)՝ 87+107=194
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում